Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

2 րոպեի ընթերցում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի քայլը նշանակալից առաջընթաց է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, ավելի սերտ կապերի խթանման և ավելի մեծ համագործակցության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ խոսելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ խորհրդի  որոշման մասին:

«Այն հսկայական ներուժ է պարունակում տնտեսական, կրթական, մշակութային և քաղաքական օգուտների համար՝ նշելով Եվրոպայի հետ ավելի խորը ինտեգրվելու Հայաստանի ճանապարհորդության կարևոր հանգրվանը», - ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ  վիզաների ազատականացումը կնպաստի Հայաստանի քաղաքացիների ավելի հեշտ և հաճախակի ուղևորություններին դեպի ԵՄ անդամ երկրներ։

Պատգամավորի դիտակմամբ՝ այդ ավելի հեշտ և հաճախակի ճանապարհորդությունները դեպի ԵՄ, հավանաբար, կխթանեն զբոսաշրջությունը և գործնական ճանապարհորդությունները՝ նպաստելով նաև տնտեսական աճին:

 «Հայ ձեռներեցներն ու գործարարները, նմանապես, բարելավված մուտք կստանան դեպի եվրոպական շուկաներ՝ խթանելով առևտուրը և ներդրումային հնարավորությունները: Բացի այդ, դա հնարավորություն կտա ավելի շատ հայ ուսանողների և գիտնականների սովորել ու համագործակցել իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ հարստացնելով ինչպես Հայաստանն, այնպես էլ Եվրոպական միությունը՝ գիտելիքների և մշակույթի փոխանակման միջոցով՝ խթանելով փոխըմբռնումն ու համագործակցությունը», - նկատեց Ջոն Ինյարիտուն:

 Ըստ նրա՝ շարժունակության ավելացման միջոցով կապերի ամրապնդումը կխորացնի Հայաստանի ինտեգրումը եվրոպական համայնքին: «Այն ցույց կտա Եվրոպական միության հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և նրա համապատասխանեցմանը եվրոպական արժեքներին ու չափանիշներին», - եզրափակեց պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում