Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով:

Հայերեն