Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

2 րոպեի ընթերցում

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզկենտրոնում  հուլիսի 27-ին հանդիսավոր միջոցառմամբ տեղի է ունեցել քաղաքի գլխավոր շատրվանների բացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, մարզի համայնքների ղեկավարները, արմավիրցիներ, զորամասերի զինծառայողներ, քաղաքի հազարավոր հյուրեր:

Նրա տեղեկացմամբ՝ լուսաձայնային, լազերային գերժամանակակից շատրվանը կառուցվել է պետական համաֆինանսավորման ծրագրով` համայնքի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքների արժեքը 180 միլիոն դրամ է:

«Միջոցառման մեկնարկին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ շնորհավորեցինք արմավիրցիներին` տոնական օրվա առիթով, վստահեցրի, որ Արմավիրում և մարզի բոլոր համայնքներում տոնական այսպիսի օրեր ավելի հաճախ ենք ունենալու:

Մարզկենտրոն Արմավիրն այսուհետ ավելի շքեղ տեսքով կներկայանա արմավիրցիներին և քաղաքի հյուրերին, իսկ ամռան շոգ երեկոները հաճելի կզարդարվեն շատրվանների լուսաձայնային ներկայացումներով»,- նշել է մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում