Չինաստանի հանձնակատարը կայցելի Բրազիլիա, ՀԱՀ և Ինդոնեզիա՝ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարության Եվրասիական գործերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը հուլիսի 28-ին կմեկնի Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) և Ինդոնեզիա՝ ուկրաինական հիմնախնդրի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Հուլիսի 28-ին Չինաստանը Եվրասիայի հարցերով ՉԺՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին կուղարկի Բրազիլիա, ՀԱՀ և Ինդոնեզիա՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ մաքոքային դիվանագիտության չորրորդ փուլն անցկացնելու համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Լի Հուեյը նախատեսում է կարծիքների փոխանակում անցկացնել «գլոբալ Հարավի առանցքային ներկայացուցիչների» հետ Ուկրաինայի ներկա իրադրության և խաղաղության շուրջ խորհրդակցությունների խթանման վերաբերյալ։ 

«Նպատակն է ավանդ ներդնել ապաէսկալացման գործում  և պայմաններ ստեղծել հաշտության բանակցությունների վերսկսման համար», - հայտնել է նա։

«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է, պատասխանատու մեծ տերություն: Մեր երկիրը միշտ հաստատակամորեն աջակցություն է ցույց տվել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,- հայտարարել է Մաո Նինը: 

Նա հիշեցրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խաղաղության նախաձեռնության մասին, որի հիման վրա Չինաստանը և Բրազիլիան համատեղ մշակել են վեց կետից բաղկացած փոխհամաձայնություն, որը լայն արձագանք ու հավանություն է ստացել միջազգային հանրության կողմից:

Հայերեն Français

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի