Մարզեր

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։ 

Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։ 

Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։ 

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ 

Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում