Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։ Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։

Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից։ Ուստի կարևոր է, որ ուսուցիչները հնարավորություն ունենան իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնելու արժանապատիվ, մասնագիտական և անվտանգ պայմաններում՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ։

Կարևորում եմ ուսուցչի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքը և ընդգծում, որ երեխայի իրավունքների պաշտպանության ու իրավունքահեն հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում