Աշխարհ

Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն իր ճապոնացի գործընկեր Մինորու Կիհարայի միջև տեղի Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության խորացման հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Շվեդիայի կառավարության գրասենյակը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկման թեմաներից են եղել երկու երկրների միջև համագործակցության խորացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական նորարարությունները, տեխնոլոգիաները և տիեզերքում և ստորջրյա կարողությունների զարգացումը:

Նախարարները քննարկել են նաև Ուկրաինային աջակցության տրամադրումը և ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ:

«Եվրոատլանտյան և հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանների անվտանգությունը գնալով փոխկապակցվում է: Շվեդիայի և հնդխաղաղօվկիանոսյան գործընկեր երկրների միջև պաշտպանական քաղաքականության համագործակցությունը կարևոր է համատեղ խնդիրների լուծման համար», - նշել է Շվեդիայի պաշտպանության նախարար Ջոնսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում