Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

4 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական աշխարհահռչակ Euromoney ֆինանսական պարբերականը ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշների շրջանակում Ակբա բանկին ճանաչել է Հայաստանի «Լավագույն ESG-Բանկ» (Armenia's Best Bank for ESG):

Ակբա բանկը Euromoney-ի կողմից ESG չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը,  բանկում և հասարակության շրջանում համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բանկի ռազմավարության մեջ ESG  քաղաքականության զարգացումը։

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշները, CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։

Ակբա բանկն արդեն մշակել է նաև «կանաչ» պարտատոմսերի համակարգ (Green Bond Framework), ինչը թույլ է տալու ներգրավվող միջոցներն ուղղել միայն «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը։

Բացի այս, Ակբան կթողարկի նաև Կայուն զարգացման հաշվետվություն (Sustainability report)՝ ներկայացնելով բանկի գործունեության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտներում։

Գործունեության ամբողջ ընթացքում Ակբան զգալի ուշադրության է արժանացրել բանկում կառավարչական արդյունավետ մոտեցումների և քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև մշտապես մասնակցել և աջակցել է Հայաստանի սոցիալական և բնապահպանական միջավայրերի զարգացմանը։

Ակբա բանկն իր գործունեության սկզբից զգալի ուշադրություն է դարձրել նաև համայնքների համաչափ զարգացմանը. բանկի 65 մասնաճյուղերից 44-ը գտնվում են մարզերում։ Մարզերում բաժին է հասնում բանկի վարկային պորտֆելի շուրջ 50%-ը։ 

Բացի այս, բանկն ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Հայաստանում Կայուն զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։ 

Ակբան բանկային համակարգում «կանաչ» տնտեսությունների, էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից է։ Դեռևս 2011-ին Ակբան IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ համատեղ մշակել և բանկի կառավարման համակարգում ներդրել է «Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի կառավարման» համակարգ, որի սահմաններում շարունակում է ֆինանսավորման արդյունավետ գործունեություն ծավալել հատկապես ESG չափանիշների շրջանակում։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային կազմակերպության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն է ու 100% բաժնետերը (վերջինիս լիզինգային պորտֆելում «կանաչ» ֆինանսավորման հատվածը կազմում է ավելի քան 40%), Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Ակբա բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ։ Բանկն ունի շուրջ 5600 բաժնետեր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին