ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
We extend our heartfelt congratulations to the friendly people of #Egypt🇪🇬 on the occasion of the National Day. Wishing prosperity & continuous development to Egypt & looking forward to strengthening the Armenian-Egyptian cooperation in all possible areas of mutual interests. pic.twitter.com/PDATqkVrLk
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 23, 2024
«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական համագործակցության ամրապնդում», - ընդգծել է ԱԳ նախարարությունը: