Մերձավոր Արևելք

Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այցից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կմնա ԱՄՆ-ի «անփոխարինելի և ուժեղ» դաշնակիցը Մերձավոր Արևելքում՝ անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքներով ով կփոխարինի նախագահ Ջո Բայդենին։ 

Սա Նեթանյահուի առաջին այցն է ԱՄՆ 2022 թ. վերջում ռեկորդային՝ վեցերորդ ժամկետով վարչապետ ընտրվելուց հետո։ 

Նեթանյահուն ասել է, որ շնորհակալություն կհայտնի Բայդենին այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար իր ողջ կարիերայի ընթացքում, և նրա հետ կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը, պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ջախջախումը և տարածաշրջանում Իրանին և նրա աջակցությունը վայելող խմբավորումներին դիմակայելը:

Հուլիսի 23-ին նախատեսվում է Նեթանյահուի հանդիպումը 81-ամյա Բայդենի հետ, եթե վերջինս ապաքինված լինի COVID-19-ից։ Իսկ հուլիսի 24-ին նախատեսված է Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում։ 

Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը ելույթ ունենալը հազվադեպ պատիվ է, որը վերապահված է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներին։ Նեթանյահուին նման հրավեր է ուղղվել Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​ղեկավարության ջանքերով, որոնք մեղադրում են Բայդենին Իսրայելին բավարար աջակցություն ցույց չտալու մեջ:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, հասել է 39 000-ի։

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը

Աշխարհ

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը

Մակրոնն առաջարկել է դադար վերցնել կառավարության ձևավորման գործում` Օլիմպիական խաղերին ընդառաջ

Աշխարհ

Մակրոնն առաջարկել է դադար վերցնել կառավարության ձևավորման գործում` Օլիմպիական խաղերին ընդառաջ

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

Բորելը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ի ոչնչացման մասին

Աշխարհ

Բորելը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ի ոչնչացման մասին

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

Մերձավոր Արևելք

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Աշխարհ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում