Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին,երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը։

Յաննիս Պապագեորգիուն իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները Հունաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն: Նա նշել է Սալոնիկում հայ համայնքի դարավոր ներկայությունը և կարևոր դերակատարությունը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող մի շարք նախաձեռնություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում