ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանի և Նեպալի կողմից Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կազմակերպված հարակից միջոցառմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման դրական փորձառության փոխանակմանը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությոունը ընդհանուր օրակարգերի առաջմղման ուղղությամբ:

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ և խոցելիություններ՝ մասնավորապես,  վկայակոչելով գլոբալ շուկաների հասանելիության խնդիրները և կլիմայի փոփոխությունից բխող հետևանքները: Վերջին համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին և համայնքներին ու կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներին դրա հասցրած վնասներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ-ում ՀՀ ու Նեպալի մշտական ներկայացուցիչները և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում