ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» հիմնադրամի (ICPC) նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին մրցույթին՝ հայաստանյան նաև այլ համալսարանների մասնակցության կարևորությունը՝ որպես Հայաստանում մրցույթի տարածվածությանն ուղղված ջանքերի ցուցիչ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ և դրա ընդունման դեպքում հանձնառու է կազմակերպել այս հեղինակավոր միջոցառումը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարության և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության հայտի ընդունման դեպքում միջոցառման անցկացման կազմակերպչական հարցերին:

Հայերեն English فارسی Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան