Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

3 րոպեի ընթերցում

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում: 

«Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել զարգացման հարցում Հայաստանի տեսլականը ձեւավորելու մեջ՝ համակարգային ու համապարփակ շրջանակ ուրվագծելով մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի, հանրային միասնության ու առավել ուժեղ դիմակայունության համար:

Վերանայման ժամանակահատվածում ՀՀ-ն նախաձեռնել է համակարգային բարեփոխումների մի ամբողջ փաթեթ, որն արտացոլված է 2021-2026 թվականների Կառավարության գործողությունների ծրագրում եւ մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ: Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից: ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է եւ նահանջ չի գրանցել:

Դատական, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների հավակնոտ բարեփոխումների վճռական իրականացումը եւ երկրի անզիջում պայքարն ընդդեմ կոռուպցիայի ավելի են ամրապնդել հասարակության հավատը պետական ինստիտուտների նկատմամբ:

Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաեւ հետեւողականորեն խթանում է կանանց ու աղջիկների իրավունքները, նրանց հնարավորությունների ընդլայնումը եւ զգալի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում հանրային կյանքի բոլոր բնագավառներում: ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը կազմում է 36.5 տոկոս»,- ասել է Հակոբ Արշակյանը: 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում