ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում իր ելույթի ժամանակ: 

«Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում:

Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված մարտահրավերների և ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:

2023թ. սեպտեմբերին ընդունված քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտեզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները և դրանց թիրախները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը և հասնել գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարգացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։

Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու և ապագա սերունդների համար ավելի ապահով և լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ և փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք և վճռականություն:

Այստեղ կցանկանայի նշել այն հարցապնդումը, թե արդյոք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաև օրինակով ցույց տալ, որ նման միտումի փոփոխությունը հնարավոր է:

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների հետևանքով շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում»,- իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ խոստանալով ավելի ուշ ներկայացնել Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը, որը կարևոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով քաղված դասերը:

Եզրափակելով ելույթը՝ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով հետևում: 

«Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը»,- նշեց նա: 

 

 

Հայերեն العربية English Français Русский 中文

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի