Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
1 րոպեի ընթերցում
![Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/15/tv7OiqsofSgRePYVmH3N0Xlwnt0qO7hoY0XCeekc.webp)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով:
Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն այս քայլը կարելի է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։