Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը իրատեսական է՝ չնայած հանրապետության և համայնքի միջև առկա խնդիրներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մինչև 2030 թվականը Վրաստանը, համեմատած մյուս թեկնածու երկրների, ավելի պատրաստ կլինի ինտեգրվելու Եվրամիությանը։ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելն իրատեսական է»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ լավատես է ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագայի հարցում։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2023-ի դեկտեմբերին։

Սակայն, օրեր առաջ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել էր, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում