ՀՀ փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը կարծիքներ են նաև փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ու առևտրի խթանման հնարավորությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերջիններիս բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման, ռազմավարական հաղորդակցության ու աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ ձևավորված համագործակցության վերաբերյալ: Շեշտվել է հատկապես կարողությունների զարգացման և ինստիտուտների դիմակայունության բարձրացման կարևորությունը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան