ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: