Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: 

Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998 թվականին։ 2001 թվականին կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։ 

Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար:  

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին