Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Չինաստանի դեսպանին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն իր նպաստը բերելու համար: 

«Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնին՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանն իր նպաստը բերելու համար։ Նա ավարտում է իր աշխատանքը Հայաստանում։

Հատկանշական է, որ պրն Ֆանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ իմ գլխավորած ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի պաշտոնական այցը Չինաստան, որի արդյունքում մեր հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց, ինչպես նաև հաստատվեց Չինաստանի Ուրումչի քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթների գործարկումը՝ սույն թվականի սեպտեմբեր ամսից։

Հայաստանի և Չինաստանի միջև առկա է զարգացման ահռելի պոտենցիալ՝ կրթության, գիտության, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխադրումների, տուրիզմի և այլ ոլորտներում։ 

Մեր կողմից հավելյալ ջանքեր կգործադրվեն երկու երկրների միջև առկա հնարավորություններն իրագործելու նպատակով»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում