Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության աջակցության առաքելություն ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության աջակցության առաքելություն ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հայտարարել է Ուկրաինայի համար անվտանգության աջակցության և զինվորականների վերապատրաստման առաքելության (NSATU – NATO Security Assistance and Training for Ukraine) ստեղծման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։

NSATU-ն կգործի ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում․ դրա նպատակն է աջակցությունն Ուկրաինայի ինքնապաշտպանությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ 

«Միջազգային իրավունքին համապատասխան՝ NSATU-ի (ստեղծումը) ՆԱՏՕ-ն չի դարձնի հակամարտության կողմ», - ասվում է հռչակագրի տեքստում։

Առաքելությունը պետք է աջակցի Ուկրաինայի պաշտպանական և անվտանգության ուժերի վերափոխմանը՝ նպաստելով դրանց հետագա ինտեգրմանը ՆԱՏՕ-ին։

Բացի այդ, հայտարարության տեքստի համաձայն, ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները ողջունել են դաշինքի գլխավոր քարտուղարի որոշումը՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ավագ ներկայացուցչի նշանակման մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում