Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

1 րոպեի ընթերցում

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հանրային կապերի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը և Շոլցը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները: 

Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածի վրա հարձակումները դադարեցնելու առիթը բաց չթողնելու համար։

Էրդողանը հանդիպմանը նշել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում Գերմանիայից ԵՄ-ին անդամակցելու գործընթացը վերականգնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում