ԵՄ-ն ռազմական ծախսերն ավելացրել է 30 %-ով վերջին երեք տարում. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը երեք տարում ավելացրել է ռազմական ծախսերն ավելի քան 30 %-ով և գրեթե հասել է ՆԱՏՕ-ի նպատակին, այն է՝ ռազմական ծախսերին տրամադրել ՀՆԱ-ի 2 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուրախ եմ այստեղ՝ Վաշինգտոնում ասել, որ եվրոպացիներս սկսել ենք վերակառուցել մեր պաշտպանական կարողությունները՝ ավելացնելով մեր պաշտպանական բյուջեները և ընդլայնելով մեր պաշտպանական արդյունաբերությունը.... Որպես օրինակ բերեմ մեկ թիվ՝ վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ-ի ընդհանուր ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 30 %-ով: Այս տարի բոլորս միասին կհասնենք միջինը գրեթե ՀՆԱ-ի 2 %-ի, 1,9 %-ի։ Դա բավարար չէ, բայց շատ ավելի լավ է և աճում է», - ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրները պետք է բարելավեն իրենց բանակների հնարավորությունները, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց։ 

«Ոչ որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք․ Եվրոպայի տարածքային պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ին այլընտրանք չի կարող լինել, այլ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնելու և բեռը կիսելու համար», - ասել է Բորելը:

Վաշինգտոնում հուլիսի 9-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։ 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ