Հայտնի է Իրանի ընտրված նախագահի երդմնակալության արարողության օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի (խորհրդարանի) շենքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։

«Ըստ ծրագրի՝ 14-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (խմբ․՝ Գրիգորյան տոմարով համապատասխանում է հուլիսի 30-ին)», - ասել է Յուսեֆին։

Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ պետք է տեղի ունենա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից ընտրված նախագահի հաստատման մասին հրամանագրի ստորագրման արարողություն։

Ինչպես նշել է Մեջլիսի նախագահության անդամը, ըստ օրենքի՝ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Գերագույն դատարանի նախագահի, դատական ​​իշխանության ղեկավարի, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների ներկայությամբ Իրանի խորհրդարանի շենքում, որի ընթացքում ընտրված նախագահը երդում է տալիս և երդվում արժանավայել կերպով կատարել իր պարտականությունները։

Հուլիսի 5-ին Իրանում տեղի ունեցավ արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված էր ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո։ Ընտրությունների արդյունքներով ձայների 53,6 %-ով հաղթանակ է տարել առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը:

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Իրանի նորընտիր նախագահը հեռախոսազրույց են ունեցել

 

Հայերեն English Français Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ