Ռուսաստան

Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ

1 րոպեի ընթերցում

Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդյունավետ է անվանել ռուսական և հնդկական պատվիրակությունների՝ Կրեմլում կայացած պաշտոնական բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ռուսերեն գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ 

«Այսօր Կրեմլում տեղի ունեցան արդյունավետ բանակցություններ նախագահ Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին հնդկական-ռուսական համագործակցության դիվերսիֆիկացման ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, անվտանգությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաները և նորարարությունները։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս տրանսպորտային հասանելիությանը և մշակութային փոխանակմանը», - նշել է Մոդին:

Իր հերթին, հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու փորձերի համար։

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ վարչապետ Մոդին նույնպես նշել է, որ հունիսի 8-ին ոչ պաշտոնական շփումների ժամանակ քննարկվել է Ուկրաինայում հակամարտության հարցը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարում է Ռուսաստան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում