Վրաստան

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։

Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ Նա հայտնել է, որ հունիսի 27-ին Բյուսելում ԵՄ ղեկավարները, ԵՄ երկրների նախագահներն ու վարչապետները, ի թիվս մի շարք կարևոր որոշումների, նաև համաձայնել են դադարեցնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ 

Պավել Հերչինսկիի խոսքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն . «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հստակորեն հետ է մղում ինը քայլ, հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը նույնպես լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ։

«Այնպես որ, ցավոք, առայժմ կասեցված է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Սա իսկապես տխուր և հիասթափեցնող է, քանի որ միևնույն ժամանակ մենք արագ առաջընթաց ենք գրանցում այլ թեկնածու երկրների հետ։ Ինչպես գիտեք, այս որոշման հաջորդ օրը Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ Վրաստանում ընտրություններից հետո, հոկտեմբերից հետո, նորաստեղծ կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, նորից լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», - հայտնել է Պավել Հերչինսկին։

Ըստ ԵՄ դեսպանի՝ միայն Վրաստանից և վրացիներից է կախված, թե որքան արագ երկիրը կդառնա ԵՄ անդամ։

Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2023 թ. դեկտեմբերին։ Սակայն, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, Վրաստանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ 

Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Աշխարհ

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին

Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Աշխարհ

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում