ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների Խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների Խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: 

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Խորհրդարանի կողմից Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ընդունված բանաձևերի և միջնորդությունների համար: Շեշտվել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նշվում է, որ նախարարի տեղակալն իր զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին: 

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում