Ուսուցիչների հերթական ատեստավորումը կիրականացվի նոր կարգով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների հերթական ատեստավորումն այս տարվանից կանցկացվի նոր կարգով:  

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ ուսուցիչների հերթական ատեստավորումը կիրականացվի ըստ նախապես իրականացված մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների:

Այս տարի հերթական ատեստավորման հայտագրման փուլի շրջանակներում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հարցերին ուսուցիչների պատասխանների միջոցով պետք է որոշվեին նաև նրանց մասնագիտական կարիքները: 

Ընդ որում՝ գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ՝ տնօրենի կողմից, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն է տալու բացահայտել ուսուցչի մասնագիտական կարիքն ու զարգացման անհրաժեշտությունը 4 մակարդակներով: 

«Արդեն ամփոփվել են տվյալները: Մենք ունենք 5494 ուսուցիչ, որոնք հերթական ատեստավորման համար գրանցվել են: Բացի այդ, ունենք նաև նոր համակարգով առարկայական գիտելիքի դժվարություններ ունեցող ուսուցիչների համար գնահատման  առաջին մակարդակ, և 543 ուսուցիչ գրանցվել է որպես առարկայական գիտելիքի իմացության խնդիր ունեցող․ նրանք այս մասով կմասնակցեն վերապատրաստման»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ այս ցանկում են նաև այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չեն հաղթահարել այն ու  փաստացի ունեն աջակցության կարիք առարկայական գիտելիքների զարգացման համար:  

Ըստ փոխնախարարի՝ հերթական ատեստավորմանը հայտագրված ուսուցիչների մյուս մասն էլ մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում երկրորդ, երրորդ և չորրորդ մակարդակներում գտնվողներն են, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայում վերլուծվում է: 

«Ուսուցիչներն արդեն պատասխանել են հարցերին, տեղեկացվել են իրենք որերորդ մակարդակում են: Արդեն հայտարարվել է վերապատրաստող կազմակերպությունների մրցույթը, որն ամփոփվել է, իսկ ներկայացված ծրագրերը փորձաքննության փուլում են: Դրա ավարտից հետո նախարարի հրամանով կերաշխավորենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են այս կամ այն մակարդակի վերապատրաստում իրականացնել, և ուսուցիչներն արդեն կկարողանան մասնակցել վերապատրաստումներին»,-հայտնեց Սվաջյանը՝ ընդգծելով, որ առարկայական գիտելիքների ուղղությամբ վերապատրաստումներն, ինչպես և նախկինում, իրականացնելու են մանկավարժական բուհերը:

Նրա խոսքով՝ նախկինում միջինացված մակարդակով ու միատեսակ վերապատրաստումներ են իրականացվել, որը գրեթե համադրելի է նոր կարգով նախատեսվող երկրորդ մակարդակին: Փոխնախարարի դիտարկմամբ՝ ուսուցիչները ստիպված էին շատ կարճ ժամանակում անցնել 110 ժամ ծանրաբեռնվածությամբ վերապատրաստումը, իսկ նոր համակարգով առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանվել, մյուսների դեպքում 3-5 տարի: 

Ըստ մոդուլների՝ կհայտարարվեն կենտրոնացված եղանակով  ստուգումներ, որոնց մասնակցող ուսուցիչները գրավոր կպատասխանեն տվյալ մոդուլին վերաբերող հարցերին:

Յուրաքանչյուր տարվա ընթացքում կանցկացվեն համապատասխան վերապատրաստումներ և կենտրոնացված ստուգումներ: 

Ուսուցիչների կողմից 2-3 տարվա ընթացքում արձանագրված կրեդիտները կհավաքագրվեն  և կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ և պահանջված չափաքանակի առկայության դեպքում ինքնաշխատ կերպով կհամարվեն ատեստավորված: 

Մոդուլում համապատասխան  մակարդակի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում ուսուցիչը հնարավորություն կունենա նաև հաջորդ տարի մասնակցել ատեստավորմանը, սակայն պետությունը կրկնակի վերապատրաստում չի ապահովելու:  

Մեկ անգամ ևս  չհաղթահարելու դեպքում էլ  հաջորդ տարի ուսուցիչը ավելի ցածր  մակարդակով կատեստավորվի: 

Սվաջյանը նշեց, որ ներկայում փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ուսուցչի աշխատավարձի վրա համապատասխան  ազդեցություն ունենա:

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը