Քաղաքականություն

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

2 րոպեի ընթերցում

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում:

«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,–ասաց Քարդինը:

Սենատորը հավելեց, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև: 

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝  մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով,  պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»,–ասաց սենատորը:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել: 

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած երկկուսակցական պատվիրակությունն այցելել է Հայաստան: Հայաստանի ԱԺ նախագահի ու պատգամավորների հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ ասուլիսով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում