Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հուլիսի 1-6-ն անցկացվում են Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումները, որին մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շրջանակում տարբեր երկրների պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետները հանդես են եկել տարբեր զեկույցներով՝ ներկայացնելով գլխավորապես վերականգնման տեսական և գործնական փորձի փոխանակումը:

Հեռավար ձևաչափով ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ ներկայացնելով «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» թեմայով զեկույցը: Այն ներառում էր ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեսակները, դրանց ամրակայման, նորոգման և վերականգնման իրավական գործընթացը, բուն վերականգնումը հնագիտական, պատմական, քաղաքաշինական և մոնումենտալ հուշարձաններում։ Միաժամանակ ելույթում կարևորվել է պետություն-մասնավոր և այլ երկրների մասնագետների  հետ համագործակցությունը։

Գործընկերները հատկապես հետաքրքրվել են Հայաստանում վաղմիջնադարյան և քաղաքաշինական հուշարձանների վերականգնման գործընթացով:

Հարցուպատասխանի միջոցով քննարկվել են մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։     

 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին