Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

1 րոպեի ընթերցում

An Israeli tank maneuvers, amid the ongoing conflict between Israel and the Palestinian Islamist group Hamas, near the Israel-Gaza Border, in southern Israel, May 7, 2024. REUTERS/Amir Cohen

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը, հավանական է, մոտեցել են  Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն, ըստ երևույթին, «շրջանակային համաձայնագրի կնքման շեմին են»։ Ինչպես նշում է աղբյուրը, հրեական պետությունը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի վերջին պատասխանը կողմերին թույլ կտա սկսել մանրամասն բանակցություններ համաձայնության հասնելու համար։ Սակայն  CNN-ն ընդգծում է, որ գործարքի ճակատագիրը դեռ որոշված ​​չէ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և «Մոսադ» հետախուզական ծառայությունը հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պատասխանը պատանդների վերաբերյալ գործարքի շուրջ։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել էր Գազայի հատվածում խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։

Հայերեն فارسی Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին