ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց ապահովելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։

Հայերեն العربية English فارسی Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին