Ռուսաստան

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքներին երկրի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու և 256 հազար եվրո անդամավճարը մուծելուց հրաժարվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության բովանդակությունը ներկայացրել է Интерфакс-ը:

«Չնայած ռուսական պատվիրակության բազմակի դիմումներին և առաջարկներին՝ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության առաջնահերթությունները վկայում են, որ կարծիքների կառուցողական փոխանակման և միավորող օրակարգ ձևավորելու պայմաններ ստեղծելու փոխարեն այս հարթակը ներկայումս օգտագործվում է որպես քաղաքականացված գործիք՝ հակառուսաստանյան կուրսի նպատակային իրականացման համար, ներառյալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապի միտումնավոր խեղաթյուրումը»,- նշված է փաստաթղթում:

Ռուսական կողմը պնդում է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ-ն երկար տարիներ անտեսում է Ուկրաինայում և Բալթյան երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, մայրենի լեզվով հաղորդակցվելու և կրթվելու ազատության հետ կապված խնդիրները, ուշադրություն չի դարձնում նացիստների և նրանց աջակիցների հերոսացմանը, Բրյուսելում և Վաշինգտոնում ձևավորված տեսակետները չկիսող լրագրողների նկատմամբ բռնարարքներին և նրանց սպանություններին:

Ռուսաստանը պնդում է, որ երկրի պատվիրակությունը բազմիցս մտածածին պատրվակներով զրկվել է երկխոսությունը շարունակելու, ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստերի և ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և հավասարազոր մասնակցության, որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։ Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ Ռումինիան ցուցադրաբար վիզաներ չի տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին՝ Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար:

Ռուս օրենսդիրները հայտարարում են, որ իրենց մասնակցության կասեցման ընթացքում Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու ցանկացած գործողություն, որը միտված է լինելու ՌԴ-ին վնասելուն իրավաբանորեն կհամարվի անվավեր:

Միաժամանակ, Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել աշխատանքները ԵԱՀԿ ԽՎ-ում, եթե կազմակերպության ղեկավարությունը և մի շարք երկրներ վերանայեն եվրոպական անվտանգության հրատապ խնդիրների լուծման նկատմամբ իրենց մոտեցումները:

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Աշխարհ

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Աշխարհ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Աշխարհ

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Աշխարհ

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

Աշխարհ

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

Քաղաքականություն

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

Թուրքիա

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում