Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն օգուտ կբերի ինչպես բուն տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Հայաստանը կառուցողական առաջարկ է ներկայացրել և կառուցողական է տրամադրված այդ հարցում։

«Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և նույնիսկ ավելի մեծ տարածաշրջանի երկրների համար։ Ավելին, կարծում ենք, որ այս ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնա տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ՀՀ վարչապետն առաջին անգամ Թբիլիսիում է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- հիշեցրել է Միրզոյանը։  

Հայաստանի ԱԳ նախարարը իր վրացի գործընկերոջը հրավիրել է Երևան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում