Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Երևանի ու Անկարայի միջև գոյություն ունի առողջ երկխոսություն, և Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք լիովին պատրաստ ենք ամբողջականորեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պատրաստ ենք այս համատեքստում իրականացնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունի։  

ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ վաղուց եկել է արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները (խմբ՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում) կյանքի կոչելու ժամանակը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում