Մարզեր

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

1 րոպեի ընթերցում

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Ահազանգն, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ 

ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու»,- նշված է գրառման մեջ: 

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում