Քաղաքականություն

Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին

1 րոպեի ընթերցում

Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեն քննարկում է նոյեմբերյան ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենին պաշտոնապես թեկնածու առաջադրելու հնարավորությունն արդեն հուլիսի կեսերին, այսինքն՝ մինչև օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:

«Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բայդենի առաջադրման հնարավոր ամսաթիվը հուլիսի 21-ն է, երբ կկայանա Դեմոկրատական ​​կուսակցության համագումարի մանդատային հանձնաժողովի վիրտուալ նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում