Տնտեսություն

Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

1 րոպեի ընթերցում

Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։

Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։

Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից | $1,000-ից | €1,000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։

Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող Հաճախորդները կստանան 50% զեղչ՝ անհատական պահատուփերի վարձակալության համար։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտ ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում