ԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել ԱրարատԲանկին` Հայաստանի տնտեսական կայունությունն ու գործարար հատվածի աճն ամրապնդելու նպատակով: Այս ներդրումը նպատակ ունի հզորացնել կին ձեռներեցներին՝ դյուրացնելով նրանց համար ֆինանսավորման հասանելիությունը:

Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 300 ենթավարկ տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներին)՝ հատկապես կանանց կողմից հիմնադրված կամ նրանց ղեկավարությամբ գործող ՄՓՄՁ-ներին: Այս նախաձեռնությունը Հայաստանում բիզնեսի կայունության և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված համալիր ջանքերի մի մաս է` նախատեսված շարունակական աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին մոտ 1500 աշխատատեղերի ստեղծման և ՄՓՄՁ ոլորտում հետագա ներդրումների խթանման համար:

Մեկնաբանելով ԱրարատԲանկի հետ համագործակցությունը` ՀԵԵՀ-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն ասել է.

«Մեզ համար պատիվ է ամրապնդել մեր համագործակցությունը ԱրարատԲանկի` մեր երկարամյա գործընկերոջ հետ, որը հանձնառու է ներառական տնտեսական աճի խթանմանը: 10 միլիոն ԱՄՆ դոլարի այս վարկը վկայում է Հայաստանում կին ձեռներեցների ֆինանսական ներգրավվածությանը և հզորացմանն աջակցելու մեր համատեղ հանձնառության մասին` ի նպաստ գործարար աշխարհում կին ձեռներեցների առջև ծառացող բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման»:

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է.

«Բանկի վերջին տարիների քաղաքականությունը միտված է կին ձեռներեցներին լավագույնս աջակցելուն և նրանց մտքերը բիզնեսի տեսանկյունից իրականություն դարձնելուն, իսկ մեր երկարամյա և հավատարիմ գործընկեր ՀԵԵՀ-ի հետ նոր համագործակցությունը միայն կնպաստի այդ գործընթացին և ավելի արդյունավետ կդարձնի այն»։ 

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին