Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

1 րոպեի ընթերցում

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հայկական մուֆլոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ։

Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում