Քաղաքականություն

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

1 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի դեսպանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, ապա պետք է զերծ մնան սպառնալի հռետորաբանությունից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին մշտապես հնչեցվող ագրեսիվ հռետորաբանությանը։

«Կարծում եմ՝ եթե երկրները խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, եթե խոսքը գնում է խաղաղության երկխոսության մասին, նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն,»,- ընդգծեց Մեհդի Սոբհանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում