Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

6 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱրարատԲանկը բարձր ցուցանիշներով է ամփոփել 2023 թվականի ֆինանսական տարին՝ հաղթահարելով ընթացիկ մարտահրավերները, այդ թվում՝ ներելով պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունները, բացի այդ իրականացնելով նաև աջակցության տարաբնույթ ծրագրեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱրարատԲանկի վարչության նախագահ Մհեր Անանյանը՝  Մատենադարանի դահլիճում բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփելով անցած տարվա գործունեության արդյունքները: 

Նրա խոսքով՝ 2023 թվականի տարեկան արդյունքներով ԱրարատԲանկի ակտիվները կազմել են  ավելի քան 403 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով ցուցանիշի 12.9 տոկոս աճ։

Բանկի պարտավորություններն անցած տարեվերջին կազմել են  ավելի քան 344 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով  12.8 տոկոսով։ 

Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են ավելի քան 111 մլրդ  ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,6 տոկոսով և կազմելով պարտավորությունների 32,5 տոկոսը։  

Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականին կազմել է ընդհանուր ակտիվների 49.7 տոկոսը՝ նախորդ տարվա 46.6 տոկոսի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ: 

«Պետք է նշեմ, որ 2023 թվականին, չնայած բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ԱրարատԲանկը շարունակեց կայուն զարգանալ՝ ապահովելով ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի և եկամուտների աճ, ինչպես նաև ընդլայնելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ողջունելով ու շնորհավորելով բաժնետերերի տարեկան ժողովի կապակցությամբ, նշեց, որ ԱրարատԲանկն ամուր դիրքեր ունի հայաստանյան բանկային համակարգի տասնյակում՝ աճի տեմպերով, շահութաբերության ցուցանիշներով։

«Կապիտալի շահութաբերությունը բանկային համակարգում 13 տոկոս է, իսկ ԱրարատԲանկի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 19 տոկոս։ Բանկն աճի տեմպերով բիզնեսի, վարկային պորտֆելի տեսանկյունից շատ հավասարակշռված է։ Մենք համակարգում տարբեր ուղղություններով ունենք տարբեր դինամիկաներ՝ հիպոթեքային պորտֆելը շատ առաջանցիկ տեմպերով է աճում, ԱրարատԲանկի պարագայում՝ բիզնես և սպառողական ուղղությունները բավականին համահունչ են աճում»,-նկատեց ԿԲ նախագահի տեղակալը։

Նա ողջունելի համարեց այն, որ ԱրարատԲանկն ակտիվ անդամակցում է Բանկերի միությանը, տարբեր ասոցիացիաների, ինչպես նաև հանդիսանում է բաց բաժնետիրական ընկերություն՝ կորպորատիվ կառավարմամբ ու բաժնետոմսերի ազատ շրջանառությամբ։

Ողջույնի խոսքում Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նույնպես շնորհավորեց ԱրարատԲանկին ֆինանսական տարին լավ արդյունքներով ամփոփելու համար։

«ԱրարատԲանկը տարիների ընթացքում ցույց է տվել իր կարևոր, ուրույն տեղը մեր բանկային համակարգում և դա նկատելի է ոչ միայն հաճախորդների, տնտեսության մեջ ունեցած կարևոր դերի կոնտեքստում, այլ նաև՝ բանկային համակարգում առողջ և ակտիվ մրցակցության»,-շեշտեց նա։

Չնայած Արցախում իրադարձությունների հետևանքով շահույթն անցած տարվա համեմատ ավելի փոքր է եղել, բայց պլանային առաջադրանքների առումով ամբողջությամբ գերակատարված է այն, ինչը նախատեսված է եղել տարեսկզբին։

Ընդհանուր կապիտալի մասով տարին եզրափակվել է 59,3 միլիարդով, որն ավելին է նախորդ տարվա նկատմամբ 13 տոկոսով։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացվում են նաև սոցիալական ծրագրերը։ 

Բանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանն, անդրադառնալով իրականացված ծրագրերին, նախ հիշեցրեց, որ ընթացիկ տարվա ապրիլի 15-ին համագործակցության հուշագիր է կնքվել ԱրարատԲանկի և Մատենադարանի  միջև։  

Այդ շրջանակներում ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը:

«ԱրարատԲանկը կարևորում է ոչ միայն սոցիալական ծրագրերի իրականացումը, սոցիալական խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, լուծումը, այլև մեր աշխատակիցների ներգրավումը այդ ծրագրերում՝ որքանով դրանք թույլ են տալիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում բանկի կողմից 2023 թվականին իրականացվել է 11 սոցիալական ծրագիր՝ վերհանելով, հասցեագրելով և լուծելով կրթական, առողջապահական և բնապահպանական խնդիրներ։ Բանկի սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամ։ 

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում