Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բարսեին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Եվրոպայի խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղար Ալեն Բարսեին։ Մենք ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա»,- իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս կարևոր առաքելության մեջ ԵԽ նորընտիր ղեկավարը կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը:

Շվեյցարիայի նախկին նախագահ Ալեն Բարսեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար։ Նա պաշտոնում կփոխարինի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով