ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն նաև հավելում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը: