ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
Congratulations to the Government & people of #Mozambique on the Independence Day!#Armenia is eager to deepen the friendly 🇦🇲-🇲🇿 ties & broaden its cooperation both bilaterally & within multilateral fora. pic.twitter.com/Nce77rob40
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) June 25, 2024
«Շնորհավորում ենք Մոզամբիկի կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ»,- նշել է ԱԳՆ-ն գրառման մեջ՝ հավելելով, որ Երևանը ցանկանում է խորացնել Հայաստան-Մոզամբիկ բարեկամական կապերը և ընդլայնել իր համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։