Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսության պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ, - ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում: - Ոչ, վերջին ամիսներին [մենք չենք շփվում], բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն ​​թեմայի շուրջ»:

Մակրոնը նշել է, որ «հավատում է երկխոսության ուժին»։ 

«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», - հայտարարել է նախագահը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, «ատոմային էլեկտրակայանների թեման»՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ լավ աշխատանքային հարաբերություններ է  ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը դադարեցրել է դրանք:

Հայերեն العربية Français ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին