ԵԽ հանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվել Բաքվի գործողությունների հետևանքով ԼՂ-ի հայաթափմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի 2023 թվականի վերաբերյալ հրապարակված տարեկան զեկույցում նշվում է, որ նույն թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100․000 հայեր լքել են իրենց տները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽՌԱ-ի հրապարակած զեկույցում ամրագրվում է այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունների ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը, լքելով իրենց հազարամյա բնօրրանը, բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում։

Զեկույցում նաև նշված է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները շարունակել են պայքարել աշխարհի անկայուն մասերից ապաստան հայցողների ժամանումներին համարժեք արձագանքելու համար։ 

«Քանի դեռ տեղահանված անձանց իրենց երկրներ անվտանգ վերադարձի պայմաններ ստեղծված չեն, ընդունող պետությունները պետք է երկարաժամկետ քաղաքականություն մշակեն՝ ապահովելու բնակարանային, զբաղվածության, կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների համարժեք հասանելիություն», - ընդգծվել է հրապարակված զեկույցում։ 

 

Հայերեն English Français Русский Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով