Մոսկվան և Փհենյանը համաձայնագիր են ստորագրել  համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Նոր համաձայնագիրը կփոխարինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև 1961, 2000 և 2001 թվականներին ստորագրված հիմնարար փաստաթղթերին: 

Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ընթացքում համաձայնագիրն անվանել է «հիմնարար փաստաթուղթ, որը կլինի երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը»:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով ռուս-կորեական բանակցություններից, ինչպես նաև Պուտինի և Կիմ Չեն Ընի երկարատև առանձնազրույցից հետո։

Պուտինը Հյուսիսային Կորեա է այցելում 24 տարվա ընթացքում առաջին անգամ։ Նրան դիմավորել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։

Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։ 

Ռուսաստան

Պուտինը և Կիմ Չեն Ընն ընդլայնված կազմով բանակցություններից հետո սկսել են դեմ առ դեմ հանդիպումը

 

Հայերեն Русский

Ծիծեռնակաբերդի խճուղում այրված էլեկտրական ենթակայանի հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը