Աշխարհ

Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր շահերից

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր շահերից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքն աջակցում է Ուկրաինային՝ ելնելով իր անվտանգության շահերից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային օգնելը բարեգործություն չէ, մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա, առաջին հերթին, համապատասխանում է մեր անվտանգության շահերին», - ասել է Ստոլտենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում